Անհույս հիվանդների ուղեղը կենդանի է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2011 16:47

Գիտնականները ցնցող բացահայտում են արել, որի համաձայն “վեգետատիվ վիճակում” հայտնված  յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի գլխուղեղը կարող է հասկանալ իրեն տրված   հարցերն ու դրանց  պատասխանել: Բելգիացի մասնագետների  խոսքը վկայում է այն մասին,որ մենք խորապես մոլորության մեջ ենք եղել, կարծելով, որ նման վիճակում հայտնված մարդը բացարձակ չի արձագանքում արտաքին ազդակներին ու չի հասկանում նաև, թե ինչ է կատարվում: Նման բացահայտում է կատարվել հատուկ սարքավորումների շնորհիվ, որոնք թույլ են տալիս ձայնագրել ու վերլուծել ուղեղից արձակվող ալիքները: Գիտնականների կարծիքով, մոտ ժամանակներում, այդ գյուտի շնորհիվ հնարավոր կլինի շփվել “անհույս” հիվանդների հետ ու նրանց պահանջները հնարավորինս բավարարել:

 

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply