Միլիոն տարվա դատավճիռ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2011 16:44

Հայաստանի Հանրապետությունում այսօր, ըստ պաշտոնական տվյալների, 470 հանքավայրեր են գործում, որոնցից 20-ից ավելին մետաղական են: Զարգացած հանքարդյեւնաբերություն ունեցող երկրներում բոլոր հանքարդյունահանողները, եթե այդ տարածքն օգտագործում են, այդ տարածքի հողի համար, հաշվարկվում են տնտեսական վնասները, և նրանք այդ վնասը մուծեն պետական գանձարան: Իսկ մեր օրենքներում, ինչպես հավաստիացնում է Հայաստանի “Կանաչների միության” նախագահը, սա բացակայում է: Ըստ նրա` եթե այդ 470 հանքավայրերը միայն տնտեսական վնասի գումարը մուծեն, ապա մեր պետական բյուջեի պակասորդը չի լինի, և բյուջեն կլինի ոչ թե 3 միլիարդ դոլարի սահմաններում, այլ մի քանի անգամ ավելի շատ:

“Օրինակ` Քաջարանի համար հաշվարկներ են կատարվել: Այսօր Քաջարանը տարեկան վերամշակում է 16 միլիոն տոննա հանքաքար: Ըստ ժամանակին եղած տվյալների` մակաշերտի գործակիցը, կամ դատարկ ապարների` մեկը` 5-ի է: Հիմա հաշվում են 1/1-ի, Անգամ այս դեպքում , եթե թափոնները հարկվեն, ապա այդ գումարը կկազմի տարեկան 20 միլիարդ դրամ: Եթե պոչանքը, որը համարվում է ամենավտանգավոր թափոնը ռադիոկտիվ թափոնից հետո, տարեկան առաջանում է մոտ 15.8 միլիոն տոննա պոչանք` միայն Քաջարանում: Եթե դա բազմապատկենք 48-ով, ապա ստացվում է մոտ 760 միլիարդ դրամ` տարեկան: Պատահական չէ, որ այսօր հանքարդյունաբերությունը պետությունն ինքը, եթե անհրաժեշտ լիներ, շահագործեր: Քանի որ տալ մասնավորին և նրանցից պահանջել շահույթի 20 տոկոսը, ընդհանրապես տրամաբանությունից զուրկ է”,- պարզաբանեց Հայաստանի “կանաչների միության” նախագահ Հակոբ Սանասարյանը:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտի գծով իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանը, խոսելով այս ոլորտի մասին, նշեց, որ այսօր կառավարության կողմից կայացրած որոշումների գերակա մասը չի բխում մեր ժողովրդի շահերից:

“Եթե խոսում ենք այս ոլորտից, ուրեմն այս դեպքում այդ որոշումները բխում են հանքարդյունաբերողների շահերից: Եվ ամենազարմանալին և անընդունելին այն է, որ “ներդրողները” իրենց երկրներում ունեն հանքավայրեր, հանքեր, որ օգտագործում և շահագործում են, բայց նույն ձևով չեն վերաբերվում այդ հանքավայրերին, ինչ մեր երկրում: Օրինակ Կանադյում հանքերն օգտագործողները պոչամբարի փակվելուց հետո մինչև 100 տարի պարտավոր է խնամել և հետևել այդ պոչամբարներին` տիրություն անել դրանք: Իսկ մեզ մոտ նման բան գոյություն չունի: Նույնիսկ շահագործման ընթացքում չեն վճարում այդ թափոնների համար հարկեր ու տիրություն չեն անում, էլ ուր մնաց շահագործումից հետո: ՀՀ-ում ոչ մի պոչամբար, չունի բնապահպանական անձնագիր ու թունավորության աստիճան”,- ասաց Արթուր Ղազարյանը:

Սրան ի հավելում` Հայաստանի “Կանաչների միության” նախագահը նշեց, որ տվյալ պոչանքը 1 միլիոն տարվա ընթացքում կարող է սեղմվել ու էլ վնաս չտալ:

 

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply