Հայրը գլխատել է դստերը` սատանային սիրաշահելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2011 16:33

Հայրը, որ դաժանորեն սպանել է իր երկամյա դստերը` կտրելով նրա գլուխը, բացատրել է, որ այդպիսով կամեցել  է սիրաշահել արնախում ու չարագույժ սատանային, որը բնակվում է իր գլխում: Այս սարսափելի ողբերգությունը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժիրոնա քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նույնիսկ փորձառու սպաներն են ապշել  կատարվածի դաժանությամբ ու  տղամարդու անտրամաբանական արարքով, որը սպանել է իր անմեղ երեխային ու ոստիկանություն զանգահարել` խոստովանելու հանցանքը: Դեպքի ժամանակ կինը տնից բացակայել է, սակայն տանը փոքրիկի ավագ քույրն է եղել, որին հայրը չի վնասել:

 

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply