“Հայաստանի բնակիչները ոչ միայն կողոպտվում են, այլև զրկված են ապրելու իրավունքից”,-Հ.Սանասարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2011 17:17

Հանքարդյունաբերության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ պետականորեն ստեղծված է մի պայման, երբ Հայաստանի Հանրապետության ամբողջ հանքահումքը գնում է դեպի սպառում, և դրանից ստացված շահույթը մտնում է առանձին ընտանիքների գրպանը, իսկ Հայատանի Հանրապետությանը, այսինքն` հայ ժողովրդին մնում են թափոնները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի “Կանաչների միության” նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում այսօր ամենացավոտ բնագավառը, գուցե, հենց սա է, որտեղ բացահայտ հանցագործություն է կատարվում` օրենքով սահմանված կարգով:

“Ինչու օրենքով սահմանված, կարելի է բացատրել` ընդամենը մի խնդրի մասին խոսելով: Հանքարդյունաբերության թափոնները հանել են հարկային դաշտից, և սրա համար հարկ չեն վճարում: Երբ նոր օրենքը դրվեց շրջանառության մեջ, կարծում էինք, որ թափոններն այդ օրենքով կմտնեն հարկային դաշտ: Բայց եթե նախկինում թափոնների մասին առհասարակ որևէ խոսք չկար, ապա այստեղ նրանք հանքարդյունաբերության թափոնները ծածկագրել են “լցակույտեր” անվան տակ: Հիմա օրենքով ընդունում են, որ հանքարդյունաբերության թափոններ իրոք գոյություն ունեն, բայց հանքարդյունահանողները այդ պոչանքները նվիրում են Հայաստանի Հանրապետությանը: Այդպես է, քանի որ այդ հանքարդյունաբերողները բոլորն էլ ունեն բարձր պաշտոններ, իրենք իրենց համար ընդունում են օրենքներ, և բերում են Ազգային Ժողով, որտեղ ամենապատասխանատու ղեկավարը բազմաթիվ հանքեր ունի: Օրինակ` Վարդան Այվազյանը”,- նշեց նա”

“Կանաչմերի միության” նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանում ոչ միայն այդ հանքախորշերն են վտանգավոր, որ առաջանում են հանքահանման ժամանակ, այլև այն, որ այդ պաչանքը, որ լցվում է գետերի հուները, փոսորակ տեղերը` որտեղ պատահի, և ավելացրեց` “Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընդհանրապես իրավունքից զրկված է` քիչ է, որ նրա ունեցվածքը կողոպտվում է, նաև ապրելու իրավունքից է զրկված”:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply