“Ոսկե ծիրան կինոփառատոն անիվների վրա”` Ջավախքում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 11, 2011 16:14
“Ոսկե ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 5-րդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում: “Ոսկե ծիրանը անիվների վրա” ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում կկայանա հայ-վրացական կինոփառատոնը: Կցուցադրվեն “Ոսկե ծիրան” 8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
Ծրագրի բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում՝ «Ոսկե ծիրան» կինոդահլիճում:
“Ոսկե ծիրանը անիվների վրա” կինոփառատոնը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:
“Ոսկե ծիրանը” Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
