Տարոն Մարգարյանին է ներկայացվել Երևանի կենդանաբանական այգու “Մաստեր պլանի” նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2011 15:17

Ամստերդամի “Արտիս” թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչները և  միջազգային ճանաչում ունեցող լանդշաֆտային ճարտարապետները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին են ներկայացրել Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի նախագիծը:

Կարևորելով 70-ամյա կենդանաբանական այգու դերը որպես երևանցիների ժամանցի հաճախելի և սիրված վայրª Տարոն Մարգարյանը համոզմունք  է հայտնել, որ նոր լուծումների, ենթակառուցվածքների ներդրման և այդչափ ինքնատիպ ձևավորման պարագայում Երևանի կենդանաբանական այգին կդառնա նաև կրթադաստիարակչական և բնապահպանական ակտիվ գործող կենտրոն: “Մենք ուզում ենք բարեփոխումներ և աշխատանքների որակական փոփոխություններ տեսնել: Զարգացման ծրագրերին զուգահեռ նախատեսում ենք նաև Կենդանաբանական այգում ներդնել կառավարման նոր ձև, որը կնպաստի հնարավոր ներդրողների հետ ավելի արդյունավետ աշխատելուն”, – հավելել է Տարոն Մարգարյանը: Հյուրերը շեշտել են, որ Երևանի կենդանաբանական այգու ռելիեֆային առանձնահատկությունը և կենդանական ու բուսական բազմազանությունը ինքնին մեծ հնարավորություն են ծրագիրը հաջող իրականացնելու համար:

“Տարածաշրջանը կարիք ունի նման ծրագրերի իրականացման. եթե Երևանը գերազանցի իր “Մաստեր պլանով”, ապա բավականին առավելություն կունենաք”,- նշել է Ամստերդամի “Արտիս” թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանըª ներկայացված նախագիծը գնահատելով տնտեսական տեսանկյունից: Նա նշել է նաև, որ խումբը, որը կամավորական սկզբունքով է աշխատում Երևանի կենդանաբանաակն այգու տնօրինության հետ, պատրաստ է աջակցել բոլոր հարցերում:

Քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը առանձնահատուկ շնորհակալություն է այտնել Հայկ Բալյանինª Երևանի կենդանաբանական այգուն ցուցաբերած ուշադրության և մեծ աջակցության համար և վստահություն հայտնել, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ կյանքի կկոչվի այս գեղեցիկ նախագիծը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply