Դատարանը մարմնավաճառին ստիպել է վերադարձնել իրեն վճարված գումարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2011 14:29

Դատարանի վճռի համաձայն, բրիտանացի մարմնավաճառուհի Դոն Դանբարը պարտավորվում է վերադարձնել մոտ 1,6 մլն ֆունտ ստեռլինգը, որ սեքսուալ բնույթի ծառաությունների համար է ստացել:
Պարզվել է, որ 59-ամյա հաճախորդը` Պոլ Հոուփսը 3 տարի 37-ամյա մարմնավաճառին սեքսուալ ծառայությունների համար գումարներ է վճարել` գողացված«Toys R Us». ընկերությունում աշխատելու ժամանակ: Ի տարբերություն իր հաճախորդի, կինն այդ գումարներն ավելի խելացի կերպով է տնօրինել, ձեռք բերելով անշարժ գույք Մեծ Բրիտանիայում ու Նիգերիայում, ինչպես նաև 2 «Lexus», մեկ «Bentley» ու մեկ «Toyota Landcruiser»` իր և իր ընտանիքի անդամների համար: Հիմա սիրո քրմուհին ստիպված է դրանք վաճառել, չնայած նրա փաստաբանը պնդում է, որ Դոնն այդ գույքն “արդար աշխատանքով” է ձեռք բերել:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply