Խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2011 13:02

Նոյեմբերի 10-ին`ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի և տեղացած ձյան հետևանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել  հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս են եկել ինքնուրույն:

Ժամը 19.50-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է:

 

 

 

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply