Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2011 12:54

Նոյեմբերի 10-ին`ժամը 17.25-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ, որը  պահանջել է օգնություն:Այնուհետև դեպքի վայր են մեկնել  ջրատար մեքենան և ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել`00.17-ին:

Այրվել է Ա Շամոյանին պատկանող անասնագոմի փայտյա տանիքը`50քմ մակերեսով և 1000 հակ պահեստավորված անասնակեր:

Նոյեմբերի 10-ին`ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 շենքին հարակից (երկաթգծի կայարանի դիմաց) այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.48-ին, մարվել`19.04-ին: Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

Նոյեմբերի 11-ին` ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հ.Սահյան փողոցի թիվ 82 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.50-ին, մարվել`01.06-ին:

Այրվել է Մ.Հախվերդյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով:Այնուհետև հրդեհը կրկնվել է.այրվել է ևս 50 քմ մակերեսով հատված: Նորից դեպքի վայր  մեկնած հրշեջները մարել են հրդեհը:

 

Նոյեմբերի 10-ին`ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 29/3ա շենքին հարակից՝ ‘’Ռոլսեն’’ խանութի հարևանությամբ այրվում է գորգերով լի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.39-ին, մարվել` 21.24-ին:

‘’Մալաթիա’’ տոնավաճառում գտնվող գորգերի կրպակի հարևանությամբ, ամբողջությամբ, այրվել է չշահագործվող (առանց պետհամարանիշի) ‘’ԵրԱԶ’’ մակնիշի ավտոմեքենա:

Նոյեմբերի 10-ին`ժամը 09.26-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի թիվ 16ա տանը:

Դեպքի վայր է մեկնել չորս  մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.20-ին, մարվել`10.58-ին:

Ամբողջությամբ այրվել են Հ.Կաղզվանցյանին պատկանող թիվ 16 և Հ.Մելիքյանին պատկանող 16ա տների տանիքները` ընդ­հանուր 240քմ մակերեսով:

 

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply