ԱՄՆ պաշտպանության նախարար. Իրանին հարված հասցնելն ընդամենը ժամանակավորապես կհետաձգի այաթոլաների միջուկային ծրագրի իրականցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2011 10:52

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան համաձայն է իր նախորդի` Ռոբերտ Գեյթսի հետ այն հարցում, որ Իրանին հարված հասցնելն ընդամենը 3 տարով կհետաձգի ռազմական միջուկային ծրագրի իրագործումը: Այդ մասին նա հայտնել է նոյեմբերի 10-ին Վաշիգտոնում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում: Նա նախազգուշացնում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի ու  տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների համար: Պենտագոնի ղեկավարի խոսքով, հարվածը պետք է լինի  իրանական միջուկային խնդիրը լուծելու բոլոր հնարավոր տարբերակներից  վերջինը:

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply