Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհը բաց է որոշ մեքենաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 11, 2011 10:41

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ, ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշ! արժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply