Քաղցկեղով հիվանդ հարազատը` դատավճիռ չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 11, 2011 9:00

Նույնիսկ այն դեպքում, եթե  հարազատներից մի քանիսի մոտ է ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ, դա դեռևս չի նշանակում, որ նույն ցեղի իգական սեռի ներկայացուցիչը հակում ունի այդ հիվանդության զարգացման հանդեպ: Սթենֆորդի համալսարանի գիտնականները հերքել են իրենց գործընկերների նախկինում արարած հայտարարությունը, թե ընտանեկան գենեզիսը որոշում է  այս կամ այն կնոջ կաթնագեղձի քաղցկեղի հանդեպ հակումը: Հետազոտություններով  (որոնց մասնակցել է 3 հազար կին) հաստատվել է, որ նման նախատրամադրվածությունը պայմանավորված է BRCA գենի մուտացիայով, ինչպես հայտարարվել էր 2007-ին: Կնշանակի` չնայած տատիկը, մայրը կամ էլ մորաքույրը և նույնիսկ քույրը կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել, դա դեռ չի նշանակում, որ նույնը կարող է ձեզ հետ լինել: Յուրաքանչյուր կին էլ` անկախ այն բանից, ընտանիքում եղել են նման հիվանդներ, թե ոչ, հավասարաչափ ենթակա են հիվանդանալու վտանգին:

 

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply