Առանձնահատուկ ադամանդը կվաճառվի աճուրդով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 11, 2011 8:33
Մասնագետների գնահատմամբ , «Sotheby’s» աճուրդի տանն այս ուշագրավ թանկագին քարի արժեքը կհասնի 15 մլն ԱՄՆ դոլարի: Խոսքը հսկայական քարի մասին է, որը ստացել է “Արևի կաթիլ”անունը ու մինչ օրս ներկայացված է եղել Լոնդոնի բնագիտության թանգարանում: Ադամանդը դեղին “եղբայրակիցներց” ամենախոշորն է, քաշն էլ` 110.3 կարատ: Այն վաճառքի է հանվելու նոյեմբերի 15-ին: Վաճառքը տեղի է ունենալու Ժնևի «Beau-Rivage» հյուրանոցում: Քանի որ այս քարը գտնվել ու մշակվել է անցած տարի, ուստի աշխարհի հավաքորդները կարող են դրա առաջին տերը դառնալու իրավունքի համար պայքարել:






Facebook
Tweet This
Email This Post
