Մերկասառույց Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 21:56
Նոյեմբերի 10-ին, ժամը 18.15-ին Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար և դեպի Լոռու մարզի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով մնացել են մոտ 100 մեքենա: Ճանապարհի մաքրման և ավտոմեքենաները խցանումից դուրս բերելու աշխատանքներին ներգրավվել էին Լոռու մարզի “Սպիտակի ճանապարհ” ՓԲԸ-ի, Արագածոտնի “Հովհաննես Մարտիրոսյան” ՍՊԸ-ի, մարզային ոստիկանության ուժերը և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.50-ի դրությամբ ճանապարհը բաց է. խցանման մեջ մեքենա չկա:






Facebook
Tweet This
Email This Post
