Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2011 18:49


Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցչին` Մանյա Հենրիյեթ Արենսին (Manja Henriette Ahrens)`  հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը: Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում 1994թ. իր գործունեության մեկնարկից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը լուրջ ներդրում է ունեցել երեխաներին վերաբերող ծրագրերի իրականացմանը: Էդվարդ Նալբանդյանը նաեւ դրական գնահատեց այն փաստը, որ Հայաստանի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 2010-2015 թթ. ծրագրում որպես հիմք են ընդունվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մանյա Արենսն ասաց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ դրա շրջանակներում իրականացվող գործընթացները մշտապես Հայաստանի կողմից պատշաճ ուշադրության են արժանացել, իսկ գրասենյակի աշխատանքները մշտապես վայելել են Հայաստանի կառավարության աջակցությունը:

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply