Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շրջանցեց Ադրբեջանի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2011 22:15

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի տղամարդկանց ընտրանին շրջանցեց առաջատարին` Ադրբեջանի հավաքականին և վաստակած 13 թիմային և 20 անհատական ընդհանուր միավորով առաջին տեղում է:

Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի թիմի նկատմամբ: Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին, Վլադիմիր Հակոբյանը` Իվան Սոկոլովին: Իսկ ահա, Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները Լուկ Վան Վելիի և Դանիել Սթիլվագենի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Սերբիայի թիմին: Լիլիթ Մկրտրյանը և Մարիա Կոևսովան առավելության հասան Նատաշա Բոյկովիչի և Լիլյա Դրլժևիչի նկատմամբ: Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց Նատաշա Բոյկովիչի հետ: Իսկ Լիլիթ Գոլոյանը պարտվեց Անժելա Ստոյանովիչին: Մեր երկրի ներկայացուցիչներն ունեն 8 միավոր և  զբաղեցնում են 14-րդ տեղը: 15 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply