Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 10, 2011 19:41

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր շնոհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսին։ Ուղերձում մասնավորապես նշվում է .«Եվրոպայի եւ Հունաստանի պատմության համար այս կարեւորագույն պահին Ձեր կողմից Կառավարության ղեկավարումը ստանձնելը չափազանց կարեւոր եւ պատասխանատու առաքելություն է, քանզի այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Հունաստանում զարգացող իրադարձություններն են։

Պարոն վարչապետ, հիշում եմ մեր համատեղ աշխատանքը, երբ դուք եւ ես նախագահում էինք մեր երկրների կենտրոնական բանկերը։
Դուք արդյունավետ եք իրականացրել ձեր աշխատանքը Հունաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում եւ ծանրակշիռ ներդրում եք ունեցել Եվրոպական կենտրոնական բանկի ամրապնդման գործում։ Ես համոզված եմ, որ հաջողելու եք նաեւ հիմա»։ Տիգրան Սարգսյանը Հունաստանի վարչապետին մաղթել է ուժ, եռանդ եւ հաջողություններ` բարեկամ Հունաստանի առջեւ ծառացած խնդիրներն օր առաջ հաղթահարելու համար։

 

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply