Ադրբեջանից և Նախիջևանից հայ փախստականները վաղը հիմնադիր համագումար են հրավիրել և իրենց սեփական միջոցներով քաղաք են ուզում կառուցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 21:37
Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով ՀԽ հանձնաժողովի կոլեգիան նոյեմբերի 10-ի նիստում որոշեց Արցախի հարցերով աշխատանքային խումբ ստեղծել՝ քննարկելով նույն հանձնաժողովի անդամ Բակուր Կարապետյանի առաջարկությունը: Կոլեգիան որոշեց նաև դիմել ՀԽ մյուս հանձնաժողովներին՝ Հանրային խորհրդում Արցախի հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խումբ ձևավորել:
Հանձնաժողովի կոլեգիայի նիստին՝ ՀԽ ուղղած իրենց դիմումին ի պատասխան, հրավիրված էին Ադրբեջանից և Նախիջևանից հայ փախստականների համագումարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Նախաձեռնող խմբի անդամ Մարիամ Ավագյանը և համագումարի իրավախորհրդատու Անդրեաս Ղուկասյանը նշեցին, որ համագումարն զբաղվելու է հայ փախստականների 100 հազար ընտանիքների ինքնակազմակերպման, իրավունքների, հնարավորությունների հարցերով, ազատագրված տարածքներում փախստականների սեփական միջոցներով փորձելու է քաղաք կառուցել:
Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ քաղաքի տեղն ընտրված է, պատմեց ճարտարապետական, ներդրումային և պահանջվող այլ նախագծերի ու նախահաշիվների մասին: (Հիմնադիր համագումարը, որի ընթացքում հռչակագիր կընդունվի և տեղի կունենա քաղաքի նախագծի շնորհանդեսը, հրավիրված է նոյեմբերի 11-ին ):
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
10.11.2011թ.






Facebook
Tweet This
Email This Post
