Հաջողությունը զարգացնել չկարողացավ

Օրվա լուր | | November 10, 2011 21:34

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանն առաջին մեդալը բերեց մեր երկրի պատվիրակությանը: Մարտիրոսյանը պոկում վարժությունում ցույց տվեց 166 կգ: Բայց հետագայում նա չկարողացավ զարգացնել հաջողությունը: Գյումրեցի ծանրորդը չբարձրացրեց 168 կգ-ոց ծանրաձողը: Տիգրանը հրում վարժությունում էլ արդյունավետ օգտագործեց միայն առաջին մոտեցումը` 190 կգ: Ցավոք,  նրան չենթարկվեցին 200 և 202 կգ-ոց ծանրաձողը և երկամարտում հայտնվեց 4-րդ տեղում`356 կգ: Իսկ չեմպիոն դարձավ Լյու Քսյանջին` 375 (170+205) կգ:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply