Նոյեմբերի 10-ին Նարեկացի Արվեստի Միության ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ` Ալբերտ Փարվանյանի անհատական ցուցահանդեսի բացումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 10, 2011 17:43

Ինչպես նշեց գեղանկարիչը` ունենալով գրական հակումներ, նախընտրում է իր խոսքը փոխանցել
նկարների միջոցով: Մարդուց, միջավայրից, մարդու տրամաբանությունից, մարդկային
լինելուց ոգեշնչված ստեղծվում են գեղանկարչի ստեղծագործությունները: ” Ժամանակը
փոխում է նույնիսկ գույները, հիմա գույները խամրած են”,- նշեց նկարիչը:
Գեղանկարչի նկարները ոգեշնչող են` տպավորիչ:  Ցուցահանդեսին ներկա էր ԵՊՇՊՀ-ի
ուսանողուհի` Սաթենիկ Բեռչոնցը, ով ոգեշնչվելով գեղանկարչի
ստեղծագործություններից, նույնպես ստեղծագործում է:
-Նկարի հետ պետք է զրուցես, այն պետք է ասելիք ունենա, միայն այդ ժամանակ կարող
ես նկարդ ստացված համարել,- ավելացրեց արվեստագետը:
Ցուցահանդեսի մուտքը ազատ է, բաց է մինչև Նոյեմբերի 15-ը:
Հասմիկ Ներսիսյան

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply