Ներկայացվել են մայրաքաղաքի շուկաներում եւ գետնանցուներում սանիտարական վիճակի ուսումնասիրությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 17:04

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահութան վարչության պետ Արմեն Ուլիխանյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն պետ Արտավազդ Վանյանը ներկայացրել են մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական վիճակի ուսումնասիրության արդյունքները:

 

“Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայցեր է կատարել: Խախտումներն ու թերությունները տեղում արձանագրվել են, որոնց արդյունքներից ելնելով պայմանները կարելի է գնահատել անբավարար”,- նշել է առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը` ավելացնելով, որ որոշ տնտեսվարողներ առհասարակ չունեն սանմաքրում իրականացնող ընկերությունների հետ կնքած պայմանգրեր:

 

Արտավազդ Վանյանը իր հերթին նշել է, որ  տնտեսվարողները չեն պահպանում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ` աղբահանություն, թափոնների տեղափոխում, աղբամանների անհրաժեշտ քանակ եւ այլն:

 

Շուկաների տնօրենները եւ վարձակալական հիմունքներով ստորգետնյա անցումներում տարածքներ շահագործող տնտեսվարողները հրավիրվել են քաղաքապետարան, և համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա  խնդիրները եւ դրանց հնարավոր լուծման տարբերակները։

 

Արձանագրված թերությունները վերացնելու նպատակով կազմվել է հստակ ժամանակացույց։ Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել թերությունները վերացնելու ուղղությամբ`սահմանված ժամկետում` մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

“Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի համաձայն որոշ տնտեսվարողներ ենթարկվել են վարչական տույժերի:  Սահմանված ժամկետում հանձնարարականները չկատարելու դեպքում՝ կվերանայվի նաեւ շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Առողջապահության վարչության պետը տեղեկացրել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply