Հայաստանի համայնքների միության անվանական ոսկյա հուշամեդալ Տարոն Մարգարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 17:01

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի համայնքների միության անվանական ոսկյա հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման և անձնական ու նշանակալից ներդրման համար:

Հուշամեդալը սահմանվել է 2005 թվականին, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են մեծ ներդրում ունեցող պետական, համայնքային գործիչներ կամ միջազգային կառույցների պաշտոնյաներ, փորձագետներ: Այս տարվա պարգևատրման արարողությունը ներառվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում և հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության և “Հայաստանի համայնքների միության” կողմից համատեղ անցկացվող “Տարվա լավագույն համայնք” ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply