Մանուկ Վարդանյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված` Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի հեռանկարներին նվիրված տարածաշրջանային ժողովում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2011 16:42

Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջնային տեղ է հատկացնում երկրի տրանսպորտային բնագավառի զարգացմանը, իսկ տրանսպորտային ենթակառուցվածքներն իրենց հերթին զբաղեցնում են մեր պետությունների տնտեսական զարգացման հարցում կարևորագույն տեղերից մեկը: «Այդ հանգամանքով են բացատրվում Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն ուղղված ճանապարհային ցանցի զարգացմանը, միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման միջոցով երկրի տարանցիկ ունակությունների բարձրացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքներում հայկական ճանապարհային ցանցի ընգրկմանը, ինչպես նաև տեխնիկական աուդիտի միջոցով անվտանգության բարելավմանըե,- ասել է Մ.Վարդանյանը:

Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ճանապարհաշինարարական  ծրագրերը, այդ թվում`  «Հյուսիս հարավե ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, ինչպես նաեւ հյուսիսային հարևանի հետ բոլոր հիմնական միջազգային ճանապարհների վերականգնման նախագիծը, ՀՀ կառավարության, Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի  կողմից իրականացված Հայաստանի  գյուղական ճանապարհների և   կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերակառուցման ծրագրերը:
Մ.Վարդանյանն անդրադարձել է նաեւ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ուղևորատար նոր տերմինալի բացմանը, եւ նշել, որ մոտ ապագայում օդանավակայանի հարակից տարածքում նախատեսվում է իրականացնել մի շարք ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում` միջազգային լոգիստիկ կենտրոնի կառուցում, ազատ տնտեսական գոտու ստեղծում, ինչպես նաև դեպի օդանավակայան երկաթգծի  և ավտոմայրուղու կառուցում:
Նախարարը խոսել է նաեւ երկաթուղային տրանսպորտի ներկա վիճակի եւ հեռանկարային ծրագրերի մասին, միաժամանակ նշելով, որ ներկայացված բոլոր նախագծերն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման համար:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply