Սոցիալական բյուջեի “հակասոցիալական” սպառնալիքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2011 16:36

Ճգնաժամի երկրորդ ալիքը իր հետ բերելու է նաև համաշխարհային շուկայում գների բարձրացում, ինչը չի կարող չանդրադառնալ հայաստանյան գների վրա: Այսպես համոզված է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նոյեմբերի 10-ին “Հայացք”  մամուլի ակումբում նա պարզաբանեց, որ այդ համատեքստում այդ 2000-2500 դրամով թոշակներն ու սոցիալական վճարները ավելացնելը շատ հարց չի լուծի` թեև այդ ավելացումը 2012 թվականի պետական բյուջեի առաջխաղացումներից մեկն է:

“Եթե ինձ հարցնեք, ապա ես կյանքի կկոչեմ կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը: Սա շատ ավելի շոշափելի արդյունք կբերեր և շատ հարցեր միանգամից կլուծվեին` փաթեթով, և սոցիալական արդարության խնդիրներ: Իհարկե` 2000, 2500, 3000 դրամը մեծ բան չի կարող լինել, բայց պետական չինովնիկների տեսանկյունից` առաջընթաց է համարվում, մենք էլ չենք կարող մերժել, որ ինչ-որ մի փոքր առաջընթաց կա: Բայց դրանով, նույնիսկ, գոյություն չի կարելի պաշտպանել”,- ասաց բանախոսը:

Խոսելով արտաքին երկրներից գնաճի ազդեցության` Հայաստանի վրա տարածման մասին` նա նշեց, որ այդ երևույթն անխուսափելի է, որովհետև մենք ներկրող երկիր ենք: Իսկ այդ դեպքում տվյալ ավելացումները այնքան էլ էական արդյունքներ չեն բերի:

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply