Համահայկական բանկի հերթն էլ հասավ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2011 16:10

2012 թվականի պետական բյուջեում փորձ է արվել առաջընթաց քայլ կատարել, և’ 2011 թվականի, և’ ճգնաժամային ամբողջ այս շրջանի համեմատ, որը, եթե հաջողվի, կարող է բերել տնտեսական աշխուժացման: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ մանասերյանը:

“Տնտեսության տարբեր ոլորտներում` միաժամանակ սոցիալական ոլորտում առաջընթաց է ակնկալվում` ոչ միայն գումարային առումով, ծախսային առումով, այլև կազմակերպական իմաստով: Եվ ևս մեկ բան, որ մեր ուշադրույթւոնից չի վրիպել, որ տարեցտարի ավելի ծրագրային է դառնում մեր երկրի բյուջեն: Բայց, բնականաբար, կան մի շարք մտահոգություններ, որոնք առաջին հերթին պայմանավորված են եկամուտների հավաքագրմամբ, և այս իմաստով, մեր կարծիքով լուրջ անելիքներ ունի կառավարությունը 2012 թվականին”,- նշեց տնտեսագետը:

Տնտեսագետը կարծում է, որ այս հարցում միայն բյուջեի վրա կենտրոնանալը բավարար չի լինի` հարկ է լինելու նաև համագործակցել և համադրել ջանքերը արտաբյուջետային միջոցներ ներգրավելու առումով: Այս հարցում Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց համահայկական բանկի գոյության մասին` նշելով` “Կարծում եմ` 2012 թվականին բանկը պետք է իրեն դրսևորի` ակումուլյացնելու համահայկական կապիտալը և այն օգտագործելու հայկական տնտեսության մեջ: Սա նույնպես` բյուջեից բացի, տնտեսության աշխուժացման լուրջ լծակ է լինելու, եթե արդյունավետ օգտագործվեց”:

 

 

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply