101 միլիարդ հավաքագրելը հանաք-մասխարա չէ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 10, 2011 16:25

2012 թվականի պետբյուջեում մուտքերը 101 միլիարդ դրամով ավելացնելու կառավարության ծրագիրը կասկածների առիթ էլ ունի: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այդ գումարի հավաքագրման իրատեսության առումով մի շարք դիտարկումներ ունի, որոնք նոյեմբերի 10-ին ներկայացրեծ լրագրողներին:

“Հատկապես` 2 միլիոն և ավելի աշխատավարձ ստացողների պարագայում, ես կուզեի այս դրույթի իրատեսությունը նաև շեշտել. Ովքե?ր են լինելու այն հարկատուները, ովքեր պետք է ստանան 2 միլիոն և ավելի: Դրանց թիվը, կարծում եմ լավագույն դեպքում, 100-ից չի անցնելու: Այսինքն մասնավոր հատվածում, բնականաբար և ցավոք սրտի, խուսափելով մեծ հարկեր վճարելուց, գործարարների մեծ մասը պահում է կրկնակի հաշվապահություն, այսինքն` թաքցնում են իրական եկամուտներ: Իհարկե, կան նաև պարկեշտ ու համեստ գործարարներ, որ մեկ հաշվապահություն են պահում: Իսկ այն հարկատուները, որ կարող են և վճարում են 2 միլիոնից ավելի, կարող են լինել արտերկրի ընկերություններ, կամ արտերկրի կապիտալով ընկերություններ, որոնք պետք է փորձեն թափանցիկ գործունեություն ծավալել: Բայց մասնավոր հատվածում ակնկալել, որ բոլորը ցույց են տալու 2 միլիոն և ավելի եկամուտ` չի լինելու: Կուզենք, իհարկե, որ այդպես լինի, բայց այդպես չէ, և դրա էֆեկտը շատ փոքր է լինելու: Այս առումով, կարծում եմ, որ հավաքագրման լուրջ խնդիր է լինելու”,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի հաշվին այդ եկամուտների հավաքագրումն ունենալուն, տնտեսագետն այստեղ լավատես է` տեսականորեն, որովհետև տեսնում եմ, որ այդ պոտենցիալը կա: Բայց թե որքանով գործող անձիք կկարողանան այն իրողություն դարձնել, սա Թաթուլ Մանասերյանը երկրորդ խնդիրն է համարում:

“Նաև ասեմ, որ մյուս ոլորտներում ևս, օրինակ, մաքսային ոլորտում, եթե նայենք, ապա մեր ներմուծվող ապրանքների մեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, և այստեղ ազատ առևտրի գոտի ստեղծելիս հարկային եկամուտները կնվազեն, ուստի այստեղ ես ևս հարցական նշան կդնեի և կփորձեի հասկանալ, թե դրա փոխարեն ինչ է լինելու: Մյուս կողմից պիտի ասեմ, որ տնտեսական աճը, իմ համոզմամբ, եթե ամեն ինչ արդյունավետ ձևով արվի, ապա հնարավոր կլինի հասնել, նույնիսկ, երկնիշ թվի, որովհետև Հայաստանի պոտենցիալը դա թույլ է տալիս: Մասնավորապես` ստվերը կրճատելու հաշվին է թույլ տալիս և եթե ավելի ճկուն հարկային քաղաքականություն վարվի”,- նշեց նա:

երկնիշ թվով տնտեսական աճ ապահովելը տնտեսագետի համոզմամբ, իրատեսական է, եթե հարկերը  տրամաբանական լինեն և նոր հարկեր մտցնելուց առաջ եղած հարկերը պարտադիր դառնա բոլորի համար, որը հենց ստվերի կրճատման մեխանիզմն է:

 

 

 

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply