Առաքել Միրզոյանը 4-րդն է ստորին խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 16:32
Փարզիում կազմակերպված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Առաքել Միրզոյանը հայտավորված էր 77 կգ քաշային մարզիկների B մրցաշարում: Թեև Միրզոյանը տիտղոսակիր է, սակայն երկար ժամանակ է, որ միջազգային մրցաշարերի չի մասնակցել, այդ է պատճառը, որ նա A մրցաշարում հանդես չեկավ: Բայց դա ծանրամարտում էական նշանակություն չունի, քանի որ կարևորվում են մարզիկների ցույց տված արդյունքները: Երկամարտում Առաքելը 338 կգ ցուցանիշով ճանաչվեց 4-րդը: Միայն A մրցաշարի ավարտից հետո կպարզվի, թե մեր մարզիկը վերջնականորեն որ տեղում է: Մի բան ակնհայտ է, որ աշխարհի նախկին փոխչեմպիոնն անմասն է մնացել խաղարկված մեդալներից:






Facebook
Tweet This
Email This Post
