Խոշոր բիզնեսը փորձելու է հարկային բեռը տեղափոխել հասարակության վրա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | November 10, 2011 16:20
Կառավարության ներկայացրած նոր հարկային բարեփոխումները, որով ակնկալվում է խոշոր բիզնեսի հարկային բեռի ավելացման շնորհիվ պետբյուջեի մուտքերն ավելացնել, մասնագետի կարծիքով ծանրանալու է ազգաբնակչության ուսերին: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ այդ հարկային բեռի ավելացումից հետո խոշոր բիզնեսը փորձելու է բարձրացնել ապրանքների և ծառայությունների գները: Այսինքն` հարկային բեռը, այնուամենայնիվ, տեղափոխվելու է սպառողների, ասել է թե` Հայաստանի Հանրապետության բնակիչների ուսերին:
“Մի’ կասկածեք, որ դա հենց այդպես էլ լինելու է: Սա լավ առիթ է օլիգոպոլիաների համար. շատ լավ առիթ է` գները բարձրացնելու և հիմնավորելու, որ, իբր, հարկային բեռ ունենք, և ոչ ստվերից կրճատված հարկեր: Դա անպայման փորձելու են օգտագործել, բայց հենց պետական մեքենան կոչված է բացահայտելու նման դրսևորումները: Կարծում եմ, որ շատ լավ հայտնի են այն աղբյուրները, թե որտեղից կարելի է գանձել հարկերը”,- նշեց Թաթուլ Մանասերյանը:






Facebook
Tweet This
Email This Post
