Daily Mail.Իսրայելը կհարվածի Իրանին Ծննդյան տոներին մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 16:16

Իսրայելը պատրաստվում է  առաջիկայում ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները`ԱՄՆ-ի  աջակցությամբ, ցիտում է  “Интерфакс” -ը բրիտանական   Daily Mail-թերթին:  Թերթի տվյալները  բրիտանական  հետախուզական  աղբյուրներից,Իսրայելը կհարձակվի Իրանի վրա ծննդյան տոների կամ Նոր տարու շեմին:

Բրիտանական կառավարությունը կարծում է , որ Իսրայելը աշխատելու է հարվածել Իրանին “հնարավորինս շուտ” ԱՄՆ-ի տեխնիկական աջակցության օգնությամբ, հաղորդում են աղբյուրները:

Ինչպես նկատում է  Daily Mail-ը, Բրիտանիայի ԱԳՆ-ի  բարձրաստիճան  ներկայացուցիչը  արդեն տեղեկացրել է  բրիտանական նախարարներին , որ պետք  պատրաստ լինել Իսրայելի ռազմական գործողություններին  Իրանի  դեմ և որ հավանական է  դա կլինի  “Ծննդյան տոներին կամ մյուս տարվա սկզբին” :

Բրիտանական պաշտոնյաների կարծիքով ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ստիպված է  աջակցել իսրայելցիներին ,որպեսզի 2012թ. ընտրություններին ստանա ամերիկյան հրեաների ձայները, գրում է թերթը:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային զենքին,ապա աղբյուրը ասում է .”Իհարկե մենք չենք ուզում,որ Իրանը ռումբ ստեղծի , բայց մենք մտածում ենք,որ նա այն չի օգտագործի”

 

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply