Հարցազրույց` բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2011 16:15

– Նախ պատմեք թիմի կազմի մասին:

– Այն    փոփոխություն չի կրել: Պարզապես մեկ-երկու խոստումնալից տղաներ ենք ընդգրկել թիմում: Շաբաթը չորս անգամ Երևանի և հարակից բնակավայրերի  առաջատար մարզիկների հետ պարապում ենք Երևանի օլիմպիական պետական մարզական քոլեջի և  ,,Աշխատանքի ,, մասնագիտացված դահլիճներում: Աշխատում ենք բարելավել տղաների ընդհանուր ֆիզպատրաստականությունը: Մարզումների ծավալը մեծ է, բայց ` բեռնվածությունը փոքր է: Շաբաթվա վերջին ` չորրորդ պարապմունքը անցնում է Հրազդանի կիրճում : Դիմացկունությունը և կամային որակները  բարելավելու նպատակով 20-25 տղաները վազքով հաղթահարում  են 15-20 կմ տարածություն: Շաբաթվա մյուս օրերին հավաքականի անդամները պարապում են տեղերում ` անձնական մարզիչների ղեկավարությամբ:  Մեր պարապմունքի օրերին հավաքականի դռները բաց են մարզիկների անձնական մարզիչների առջև:

– Մի քանի խոսք առաջիկա  անելիքների մասին:

–  Դեկտեմբերի 12-25-ը Ծաղկաձորում կանցկացնենք առաջին  հավաքը: Կշարունակենք բռնցքամարտիկների ֆիզպատրաստականության որակները զարգացնելու գործը և բացի այդ տղաները կվարժվեն աշխատել նոսր թթվածնային պայմաններում: Այնուհետև սաներին    ազատ կթողնենք, նպատակով, որ պարապեն անձնական մարզիչների մոտ և նրանց ղեկավարությամբ մասնակցեն հունվարի 23-29-ը Երևանում անցկացվելիք Հաաստանի առաջնությանը: Սա ցույց կտա տեղերում տարվող աշախատանքների  որակը: Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական: Թիմի անդամների մի մասին  միջզագային խոշոր մրցումների կգործուղենք Բուլղարիա /փետրվարի վերջերին/, մյուս կեսին`Ֆինլանդիա կամ Չեխիա / մարտի  առաջին տասնօրյակին /: Արդյունքներով կընտրենք այն մարտիկներին, ովքեր Ստամբուլում  հանդես կգան ապրիլի 13-22-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այն կանցնի չափազանց լարված ու անզիջում պայքարում, քանզի ստամբուլյան ստուգատեսը միակ վարկանիշային մրցաշարն է եվրոպական երկրների  կաշվե ձեռնոցի վարպետների համար:

–  Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տրամադրությամբ հրաժեշտ կտաք Ստամբուլի ռինգին:

–  Հաստատ գիտեմ միայն մի բան. մեր  թիմի  յուրաքանչյուր մարզիկ, իր մասնակցությամբ ամեն մի մենամարտում կպայքարի միմիայն հաղթանակի համար:Նա պարտավոր է և կցուցադրի իսկական մարտիկին վայել անկոտրում կամք, հաղթանակի  տենչ,պատվասիրություն և արժանապատիվ տղամարդուն վայել մյուս  հատկանիշները: Իրատես լինենք և ճիշտ գնահատենք իրավիճակը, մրցակիցների ընդհանուր պատրաստականությունը և մանավանդ ցանկությունը,որն անպայման ուղղված կլինի օլիմպիական ուղեգիր նվաճելուն: Ամեն բանից անկախ հավաքականի մարզչական խորհուրդը մանրակրկիտ ուսումնասիրել է յուրաքանչչուր քաշային կարգի հավանական առաջատարների ունակությունները և խաղարկվելիք ուղեգրերի քանակը: Օրինակ 49 կգ, 60 կգ, 81 կգ քաշային կարգերում ստամբուլյան ստուգատեսում վարկանիշ կստանան քառյակ մտնողները, իսկ ասենք 64 կգ, 69 կգ քաշայինների մրցավեճում հաջողակ կհամարվեն միայն  եզրափակիչի երկու մասնակիցները և այլն:

Շատ ենք ուզում, որ քաշային բոլոր կարգերում մասնակից ունենանք: Դրան է ձգտում նաև  յուրաքանչյուր երկրի հավաքական: Բայց իրական պատկերը  ցույց կտա ասածս վարկանիշային մրցաշարը:

 

 

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

 

 

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply