Բոլոնյեզ ոսպով ու սպագետիով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 10, 2011 10:45

Պատրաստման ժամանակը` 30 րոպե

Բաղադրությունը

200 գ մանր  կարմիր ոսպ

1 գլուխ սոխ

1 պճեղ սխտոր

4 գազար կամ 200 գ

4 ցողուն մաղադանոս կամ  նեխուր

400 գ պահածոյացված լոլիկ

1 խորանարդիկ բանջարեղենային արգանակ

1 թեյի գդալ չոր համեմունքներ

400 գ սպագետի:

Պատրաստման եղանակը

1.Ոսպը լվանալ, սոխը, գազարն ու նեխուրը  մանրացնել:

2. Յուղը տաքացնել. սոխը, սխտորը, նեխուրն ու գազարը 4-5 րոպե մարմանդ կրակի վրա տապակել:

3.Ավելացնել ոսպը, լոլիկը, կանաչեղենն ու արգանակը, որը նախապես հարկավոր է լուծել 400 մլ ջրի մեջ:

4.  Հենց ջուրը եռա, կիսածածկ անել կափարիչով ու շոգեխաշել 20 րոպե մինչը ոսպը պատրաստ լինի:

5.Սպագետին խաշել` ըստ փաթեթի վրա նշված ցուցումների, ապա մատուցել բոլոնյեզի թանձրահյութով:

 

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply