Տանը պատերն էլ օգնում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2011 15:42

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 11-ին Երևանում «Եվրո 2013»-ի շրջանակում մրցելու է Չեխիայի ներկայացուցիչների հետ: Մրցակիցն ուժեղ է, սակայն տանը պատերն էլ օգնում են:  Այդ է պատճառը, որ մեր ֆուտբոլիստներից սպասելիքները մեծ են:

Եվ ահա, խաղից մեկ օր առաջ, ֆուտբոլի ակադեմիայում հանդիպելով լրագրողներին, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը  հայտնեց, որ մտահոգող ոչ մի հանգամանք չկա, քանի որ նախապատրաստությունն ընթացել է նախատեսված հունով: Ինչ խոսք, հետաքրքրում էր, թե ինչու  հավաքականում չէ հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:  Մարզիչը պարզաբանեց, որ Օզբիլիսը դեռ լիովին չի ապաքինվել և այդ պատճառով  չի եկել: Նշվեց, որ մրցակցի թիմի կազմում միայն երկու նորեկ կա, իսկ մյուսների կարողությունները քաջ հայտնի են: Մարզիչը չթաքցրեց, որ խմբում հաղթողի հավակնորդ է համարվում Չեխիայի հավաքականը: Նաև ասվեց, որ Հայաստանի երիտասարդական թիմը փորձելու է այն խաղաոճով հանդես գալ, որը դրսևորում է ազգային ընտրանին:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply