Նոյեմբերի 13-ին տեղի կունենա «Տեսնելը դժվար չէ. միայն հարկավոր է նայել» խորագրով քայլերթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 10, 2011 14:21

Նոյեմբերի 13-ին՝ կույրերի միջազգային օրը, տեղի կունենա «Տեսնելը դժվար չէ. միայն հարկավոր է նայել» խորագրով քայլերթ, որը կիրականացվի «Լինե՛նք ուշադիր» նախաձեռնության շրջանակներում «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի աջակցությամբ:

Քայլերթի նպատակը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ճանապարհային անվտանգության ապահովմանը նպաստելն է:

Կոչ ենք անում հատկապես վարորդներին լինել առավել ուշադիր և ճանապարհ տալ ձեռնափայտ ունեցող անցորդներին: Քայլերթը կսկսվի նոյեմբերի 13-ի (կիրակի) ժամը 16.30-ին Թամանյանի արձանի մոտից և կշարժվի Հանրապետության Հրապարակի ուղղությամբ:

Ընթացքում անցորդներին կբաժանվեն թղթե ակնոցներ՝ «Բացի՛ր հոգուդ աչքերը. ես կտեսնեմ դա» խորագրով: Քայլերթը կավարտվի Հանրապետության Հրապարակում ձեռնափայտով մարդուն ճանապարհ տալու բեմականացմամբ  (մասնակիցները կանգնում են շարքերով՝ նմանակելով վերգետնյա անցում (հոծ գիծ), իսկ երբ մոտենում է ձեռնափայտով անցորդը, շարքը բաժանվում է 2 մասի՝ ճանապարհ տալով նրան):

«Լինե՛նք ուշադիր» նախաձեռնություն

 

Դիտվել է 790 անգամ:

Leave a Reply