Երկրաշարժ Թուրքիայում. փլատակներում կարող է մոտ 100 մարդ լինել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 15:06
Թուրքիայի նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7-ի: Քանդվել են տասնյակ շենքեր : Փրկարարները փլատակներից հանել են 23 մարդու: Շատ հնարավոր է ,որ փլատակներում դեռ մարդիկ կան:
Երկու շաբաթ առաջ Վանի երկրաշարժը խլեց 600 մարդու կյանք:
Սարսափելի ցնցումների առաջին րոպեներին փողոցներում քանդված շենքերից առաջացած թանձր փոշու շերտն էր: Մարդկանց դեմքերին սարսափը փոխարինվում էր ցրվածությամբ:
Շատերը չէին կարողանում հավատալ թե ինչ է կատարվել, չէ որ նրանց հիշողության մեջ դեռ թարմ է նախորդ հզոր երկրաշարժի պատկերը:
Ստորգետնյա մոտ 6 բալանոց ցնցումների լուրը տարածվեց երեկ երեկոյան: Էպիկենտրոնը Էդրեմետ քաղաքում է `մոտ 15 կմ հեռու Վանից: Ավելի քան 20 շենք հիմնահատակ քանդվել է , դրանք բնակելի տներ են , դպրոցներ և երկու հյուրանոց: Հյուրանոցներից մեկում `չորսհարկանի «Բայրամե»-ում ապրում էին տեղի թղթակիցները և «Կարմիր մահիկի» աշխատակիցները:
Զոհերի քանակը կարող էր ավելին լինել, բայց դեռ նախորդ երկրաշարժից շատ շենքեր տուժել էին և այդ պատճառով դատարկ էին: Որքան մարդ կա փլատակներում, դեռ հայտնի չէ: Մասնագետները կարծիքով քանդված շենքերի տակ նվազագույնը 100 տեղի բնակիչ կա: Շատերին գտնում են ճիչերի շնորհիվ,մյուսներին բճճային հեռախոսների զանգերի միջոցով:
Վնասվել են նաև գազի կոմունիկացիաները և պայթյունի վտանգ կա,այդ պատճառով փրկարար աշխատանքները կատարվում են մեծ զգուշությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
