Եվրոպայում նոր կղզի է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 14:08

Եվրոպայում հետազոտողները մեծ հետաքրքրությամբ հետևում են լրիվ նոր կղզու առաջացմանը: Կղզյակի ձևավորումը կատարվում է  Կանարյան կղզիների ափերից 70 մետր հեռավորության վրա գտնվող ծովային խորխորատից:

Նոր կղզու գոյացումն ուղեկցվում է ծծմբի  հոտով ու ծովաջրի եռմամբ:

Հետազոտողները կարծում  են, որ դա  Էլ Խիերո կղզու մոտ գտնվող ստորջրյա հրաբխի գերակտիվության հետևանք է: Եվ, քանի որ հրաբխի ժայթքումը ծայրահեղ վտանգավոր է ու անվերահսկելի բնական երևույթ, մասնագետները պնդել են, որ  ոչ միայն արգելվի նավերի մուտքն այդ շրջան, այլև մոտակա  քաղաքներից տարհանվի  բնակչությունը:

 

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply