Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի մի հատվածը փակ է երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 13:29

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 10-ի ժամը 12.30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային  շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:    Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով:  Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply