Ավստրալացի ուսանողն օդից ջուր ստանալու համակարգ է ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 12:51

Ավստրալիայի  Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Էդվարդ Լիննեկրը  ստեղծել է Airdrop համակարգ` ոգեշնչվելով Նամիբիայի անապատներում բնակվող  Onymacris unguicularis բզեզի օրինակով:

Այդ միջատը կարողանում է  խմելու համար առավոտյան մշուշի մեջ  առկա ջրի գոլորշու կաթիլները հավաքել, որոնք  խտացման արդյունքում վերածվում են  հեղուկի: Ու եթե նամիբիական բզեզը սպասում է, թե երբ է ջուրն օդի հոսանքից իր ենթաթևերի վրա գոյանալու, ապա  Airdrop համակարգը ներծծում է օդը  և ուղարկում այն գետնի տակ: Հովանալով, այն վերածվում է խոնավության: Երիտասարդի հաշվարկներով, մեկ խմ-ից կարելի է ստանալ 11,5 մլ ջուր: Թվում է, թե դա քիչ է, սակայն չորային տարածաշրջաններում, որտեղ ընդամենը մի քանի սմ տեղումներ են լինում, նման սարքավորումը կարող է էականորեն օգտակար լինել:

Airdrop սարքավորումն աշխատում է արևային  մարտկոցով: Ուսանողը ստացել է բրիտանական James Dyson Award մրցանակ, որը սովորաբար հանձնում են 18 երկրների ուսանողներին` կիրառական դիզայնի  ասպարեզում ձեռքբերումների համար: Լինեկրը մտադիր է Գրան պրին օգտագործել իր սարքավորումը փորձարկելու համար:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply