Ցավազրկող դեղորայքն ամերիկացիների համար թմրանյութերից առավել մահացու է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 12:27

Ամերիկայում բժիկները տագնապ են հայտնել վերջին շրջանում ցավազրկողների մեծ չափաբաժինների առնչությամբ, որոնք առանց դեղատոմսի են վաճառվում ցանկացած դեղատանը:

Ավելի շատ   մարդիկ  են մահանում այդ դեղորայքից, քան ծանր թմրամիջոցներից: Ցավազրկող դեղամիջոցի չարաշահումն այն մակարդակի է հասել, որ համաճարակ է  դարձել, հայտարարել են բժիշկները:

Վերջին տասը տարում դրա հետևանքով մահացությունը 3 անգամ  ավելի է, քան հերոինից: Պատճառը համարվում է դեղորայք ձեռք բերելու մատչելիությունը: Ամենատարածված մահաբեր դեղամիջոցների եռյակում են  վիկոդինը, մեթադոնը, օքսիկոդոնը , որոնք  սովորաբար կիրառում են  քրոնիկ հիվանդները, սակայն նրանցից շատերը չգիտեն դրանց ճիշտ օգտագործման ձևը, ինչը և ողբերգական ելք է ունենում:

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնից հայտնում են, որ օրական դրանց չարաշահումից մահանում է 40 ամերիկացի: Անցած տարի մոտ 12 մլն քաղաքացի խոստովանել է, որ օգտագործում է դեղորայքն առանց բժշկի ցուցման: Բացի այդ , շատերը  նախընտրում են դեղամիջոցն ընդունել ալկոհոլի հետ, ինչը մեծացնում է քնից այլևս չարթնանալու հավանականությունը: Ամերիկայի բժիշկներն ասում են, որ պետք է  ցավազրկող դեղամիջոցների վաճառքը խստորեն կարգավորող օրենքի նախագիծ ընդունել:

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply