Թուրքիայում սկսվել են ներքաղաքական քննարկումները հայ-թուրքական արձանագրությունների շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2009 13:50

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ երեկ խորհրդարանի ղեկավար Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպումից հետո արդեն սկսվել են Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների նախաստորագրած արձանագրությունների 6 շաբաթյա քննարկումները: Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ նա շուտով կհանդիպի նաև կուսակցությունների ղեկավարների հետ` արձանագրությունների շուրջ քննարկումներ սկսելու նպատակով:

Իսկ մինչ այդ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, թե կուսակցությունը հրաժարվել է հանդիպել Դավութօղլուի հետ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ մեկնարկող ներքաղաքական քննարկումների շրջանակում:

«ԱՇԿ-ի առաջնորդ Դեւլեթ Բահչելին բացահայտ կերպով հայտարարել է նախաստորագրված արձանագրությունների եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ունեցած տեսակետը: Ինչ վերաբերում է արտգործնախարարի հանդիպման պահանջին, ապա ավելի արդյունավետ կլինի, որ կառավարությունն իր տեսակետները կիսի թուրք ազգի հետ եւ ներկայացնի Թուրքիայի Ազգայի մեծ ժողովի լիագումար նիստում»,- նշվում է ծայրահեղական կուսակցության հայտարարությունում:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply