Ապարան-Աշտարակ ճանապարհին երկու քաղաքացու վրևաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 10, 2011 12:14

Նոյեմբերի 9-ին, ժամը 04.20-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո վրաերթի է ենթարկել փողոցում գտնվող երկու քաղաքացիների, ապա բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-2410»-ի վարորդը դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 831 անգամ: