Ամերիկացի զինվորները ծառայակիցների աճյունամոխիրն աղբանոց են նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 11:47

Տարիներ շարունակ  Դովերում գտնվող ԱՄՆ Ռազմաօդային ծառայության բազայի աշխատակիցները  ռազմական գործողությունների գոտիներում դիակիզել  ու աղբանոց են նետել ծառայակիցների աճյունամոխիրը: Ընդ որում, զոհվածների հարազատներն այդ մասին տեղյակ չեն:

Դաշնային իշխանությունները հետաքրքրվել են այդ գործով ու այժմ հարցաքննում են  2003-2008-ին դիակիզարանում աշխատածներին: Washington Post-ին ՌՕԾ-ից ասել են, որ նման պրակտիկա իսկապես էլ  կիրառվել է`  հիմնականում այն զինվորների դեպքում, որոնց հայտնաբերված մարմնամասերից անհնար է եղել նույնականացում կատարել: Եվ  իբր հարազատների թույլտվությամբ են ազատվել մնացորդներից : Աճյունամոխիրը դեն նետելը բժշկական մնացորդների ոչնչացման կարգն է դասվել:

Զոհվածների հարազատները խիստ վրդովված են իրենց հարազատների հանդեպ նման վերաբերմունքից:  Դիակիզարանի աշխատողներն աշխատանքից չեն հեռացվել, նրանց խիստ  նկատողություն է արվել:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply