61 երթուղային «ԳԱԶել»-ը բախվել է «Մոսկվիչին». 1 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 11:43

Նոյեմբերի 9-ին`ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյանի պողոտայում` ‘’Բելաջիո’’ ռես­տո­րանային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար. վթարված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ թիվ 61 երթուղու ‘’ԳԱԶել’’ մակնիշի 0625 Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գևորգ Պա­­րոն­յան) բախվել է ճամփեզրին կայանած’’Մոսկվիչ-412» 63 OV 878 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հե­տևանքով երթուղային տաքսու ուղևոր,1964 թվականին ծնված Հասմիկ Մաիլյանը  ոտքի վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի ‘’Սուրբ Գրիգոր Լուսավորիչ’’ բժշկական կենտրոն:

 

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply