Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 12, 2009 14:20

wwt09dՉինաստանի Նինբո քաղաքում կայացած շախմատի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 թիմերի մրցաշարում զբացեցրեց 5-րդ տեղը:

Վերջին տուրից առաջ մեր երկրի ընտրանին հնարավորություններ էր պահպանում՝ մրցանակային տեղի արժանանալու: Սակայն մերոնք 1,5:2,5 հաշվով պարտվեցին Ուկրաինայի ներկայացուցիչներին:

Ահա՝ ինչպես տեղաբաշխվեցին հավաքականները` Չինաստան -1` 12 միավոր (մասնակիցների անհատականն վաստակած միավորները` 21,5), Ռուսաստան` 12 (21), Ուկրաինա`12 (20,5), Վրաստան` 11 (20), Հայաստան` 10 (18,5), Լեհաստան` 10 (17,5), Հնդկաստան`9 (178,5), ԱՄՆ` 6 (16,5), Չինաստան-2` 6 (16), Վիետնամ` 2 (11):

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply