Գեղարքունիքի մարզում կկառուցվի մսամթերքի կոմբինատ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2009 15:07

misԳեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզում իրանական կողմը նախատեսում է կառուցել մսամթերքի կոմբինատ, որի համար կծախսվի շուրջ 15 մլն եվրո:

Աշխատանքներն սկսելուց 1 ու կես տարի հետո արդեն կոմբինատը կաշխատի:

Մարզպետարանը, առանց սեփականության իրավունքի, իրանական կողմին կհատկացնի 10 հա հող: «Այժմ մենք այդ հողերի կարգավիճակն ենք փոխում, որպեսզի դիմենք կառավարությանը և գործընթացն արագացնենք: Դա մեծ խթան կհանդիսանա մարզում անասնապահության զարգացման համար»,-ասաց մարզպետը:

Նման համատեղ կոմբինատներ Թեհրանի գործարարները կառուցել են արդեն Ղազախստանում, Բրազիլիայում և Արգենտինայում: Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզը հուշագիր է ստորագրել ավստրիական կողմի հետ, ըստ որի` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար ցածր տոկոսադրուքներով վարկեր կտրամադրվեն մարզին:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply