Ավստրալիայում տեղացած կարկուտը գոլֆի գնդակի չափ է ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 11:22

Ավստրալիայի հարավ-արևելյան ափերին այսօր ուժեղ կարկուտ է տեղացել: Ականատեսների խոսքով, սառույցի կտորները գոլֆի գնդակ չափ են եղել:

Ինչպես հայտնել են օդերևութաբանական ծառայությունից, տարերքի գոտում  են հայտնվել Վիկտորիա նահանգի Մելբուռնի, Քրոյդոնի և Բալարաթի շրջանները: Այստեղ մեկ գիշերում 65 մմ տեղում է արձանագրվել: Իսկ փրկարար ծառայությունից հայտնել են, որ օգնության է  դիմել հազար մարդ: Տարերքի պատճառով վնասվել է 50 տուն, տապալված ծառերի հետևանքով վնասվել են հոսանքալարերը: Որոշ շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են: Վիկտորիա նահանգի փրկարար  ծառայությունները ուժեղացված ռեժիմով են աշխատում: Նրանց հետ համագործակցում են նաև շատ կամավորներ:

 

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply