Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 10:38

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած Երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձեւավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների: Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:

Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության եւ համերաշխության տոն՝ եւս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի եւ նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն, միշտ առաջ գնալու եւ դժվարությունները հաղթահարելու վճռականություն: «Հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու երիտասարդությանը’ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը»,- նշված է հիմնադրամի’«Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ:

 

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply