Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է, բայց բաց երթևեկության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 10, 2011 10:22

Նոյեմբերի 10-ին ժամը 10-00-ի դրությամբ Երևան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս և Քաջարան-Մեղրի հատվածներում քամու ուժգնության հետևանքով տեսանելիությունը վատթարացել է: Բուքի պատճառով առաջանում են ձյան բերվածքներ , որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է, սակայն բաց է երթևեկության համար

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply