Լևոն Արոնյանը շախմատի Բիլբաոյի մրցաշարում հաղթեց ժամկետից շուտ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 12, 2009 14:08
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հաղթողի կոչումը:
5-րդ տուրում հայ գրոսմայստերն առավելության հասնելով Ալեքսեյ Շիրովի նկատմամբ՝ միավորների իր պաշարը հասցրեց12-ի: Իսկ ահա, Ալեքսանդր Գրիշչուկը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ և զրկվեց առաջին տեղի համար պայքարելու հնարավորությունից:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող Արոնյանին հաջորդում է Գրիշչուկը` 7 միավոր: Կարյակինն ունի 6, Ալեքսեյ Շիրովը՝ 2 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
