Կրկին երկրաշարժ Թուրքիայում.երեք զոհ և հարյուրից ավել փլատակների տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 10, 2011 8:04

Ավելի քան երեք մարդ են զոհվել և 100 –ից ավել մնացել են փլատակների տակ Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած նոր 5,6 մագնիտուդ երկրաշարժի  հետևանքով, այդ մասին այսօր հայտնել է թուրքական հեռուստատեսույունը:

 

Շրջանում աշխատում են  230 փրկարարներ, բժիշկներ և քաղացիական պաշտպանության ուժեր:    Այստեղ  են ուղղարկվել նաև ինը  օդանավ տեխնիկայով, սարքավորումներով և մի քանի հարյուր  մասնագետներով,  հաղորդում է  ИТА Р-ТАСС-ը:

 

Տեղի բնակիչները ակտիվ օգնում են մաքրել փլատակները: Իշխանությունները կարգադրել են Էդրեմետ ավան հասցնել 15 հազար վրան `բնակիչներին ժամանակավոր բնակեցնելու համար:

 

Շատերը  վախենում են վերադառնալ իրենց տները և գիշերը անց են կացնելու փողոցներում ` խարույկի մոտ:

 

Ամբողջ նահանգը խուճապի և վախի մեջ է ,  շրջան են մեկնել նաև հոգեբաններ ,որոնք փորձում են հանգստացնել մարդկանց և թույլ չտալ խուճապի տարածման:

 

Հիվանդանոցները ընդունում են տուժածներին, սակայն փրկարարների աշխատանքը բարդանում է գիշերվա պատճառով:

 

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը Էդրեմետում է 5 կմ խորության վրա; Փրկարարները արդեն հանել են  20 տուժածի ` երկու հյուրանոցներից մեկի փլատակների տակից, որ ապրում էր   70 մարդ` այդ թվում թղթակիցներ և «Կարմիր մահիկի» ներկայացուցիչներ: Փլատակների տակ է մնացել նարև «Ջահին»   շարժական հեռուստատեսությունը:

 

5,6 մագնիտուդ երկրաշաժի հետևանքով  փլվել են մոտ  20 շենք, դրանցից  չորսի փլատակների տակ են մնացել  մարդիկ:

 

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply