Facebook-ի հիմնադիրը խոստովանել է, որ ինքը կրթության կարիք ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2011 23:43

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը  յոթ տարվա մեջ առաջին անգամ այցելել է  Հարվարդի համալսարան, որը նա թողել էր 2004 թ.`որոշելով իրեն նվիրել սոցիալական ցանցի վրա աշխատելուն: Ցուկերբերգը ելույթ է ունեցել ուսանողների առջև և խոստովանել, որ ափսոսում է ուսումը ընդհատելու համար. այդ պատճառով չի կարողանում  պատասխանել պարզագույն հարցերի և հաճախ է սխալվում, հաղորդում է  Reuters-ը:

Հարվարդի ներսում Ցուկերբերգի ելույթը լսելու տոմսերը ավելի  արագ սպառվեցին քան շատ հայտնի փոփ  խմբերի տոմսեր:

Սակայն աշխարհի միլիոնատերերից ամենաերիտասարդին կարելի էր շփոթել հասարակ ուսանողի հետ.  նա ինչպես միշտ շատ  համեստ էր հագնվել` սվիտեր, ջինս և մաշված բոթասներ:

Facebook-ի հիմնադրին շատ էր դուր եկել լսարանը, որտեղ երիտասարդներն ասում էին , որ 27-ամյա  Մարկ Ցուկերբերգը  «լիովին ադեկվատ է» և իրենց հետ խոսում է միևնույն լեզվով :

2004 թ. Մարկ Ցուկերբերգը  որոշեց թողնել ուսումը հոգեբանության ֆակուլտետում և ամբողջովին իրեն նվիրեց մի նախագծի, որը  վերջին հաշվով նրան միլիոններ   բերեց: Երիտասարդը նկատեց, որ   Facebook –ի գաղափարը  ծնվել է  Հարվարդի համալսարանում, որտեղ նա ապրում էր `փորձելով ուսման  հետ զուգահեռ  իրականացնել  սեփական համակարգչային գաղափարները:  Մի անգամ նրա նոր ստեղծած  «զավակը» օգնեց նրան քննություն հանձնել:  Ցուկերբերգը  հիշում է, թե ինչպես իրեն հաջողվեց հայթայթել ստուգողական թեսթերը և  դեռ  իր սևագիր սոցիալական ցանցի տարբերակի օգնությամբ տարածել  այն բոլոր ուսանողներին, որոնք  միահամուռ պատասխանեցին հարցերին և քննությունից  ստացան բարձր  բալեր:

Facebook-ի հիմնադիրն  ասաց, որ եթե ինքը կարողանար  ժամանակը ետ տար , ապա, ամենայն հավանականությամբ,  կմնար համալսարանում:  Նա ասել է , որ զգում է որոշակի գիտելիքների պակաս, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության:

Չնայած գործարարը տիրապետում է եբրայերենին և լատիներենին, ուսանողներից մեկի հարցին,  թե ինչ գրքեր են ազդել իր վրա , միլիոնատիրոջը փակուղու առջև կանգնեցրեց:  Դրա փոխարեն նա իրեն բնորոշ արագ շարժումներով սկսեց պատմել   Facebook-ի նոր հնարավորությունների մասին:

«Տեսնում եք, ես չեմ կարող պատասխանել պարզագույն հարցերի: Գլխավորը  սխալներ կատարելուց չվախենալն է: Facebook-ի պատմությունը սխալների պատմություն է:  Մենք հաճախ ենք հիմարություններ արել և շարունակում ենք սխալներ կատարել նաև հիմա», – ասել է Մարկ Ցուկերբերգը   Հարվարդի ուսանողներին:

Ելույթի վերջում Մարկ Ցուկերբերգը   զգուշորեն ակնարկեց լսարանին, որ դժբախտաբար հումանիտար ուսանողները ավելի քիչ հնարավորություն ունեն հարստանալու , քան այն ուսանողները, ովքեր սովորում են ծրագրավորում և ինֆորմատիկա:

 

 

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply